«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Եթե Նժդեհն իմանար, որ իրեն նիկոլի հետ են համեմատում, երևի ամոթից նորից գերեզման իջներ

Եթե Նժդեհն իմանար, որ իրեն նիկոլի հետ են համեմատում, երևի ամոթից նորից գերեզման իջներ
14.08.2025 | 11:54

«Մարդ» ինչ աստիճանի պետք է սողա, քծնի, շողոքորթի, որ հրապարակավ հայտարարի.

«Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց ու փրկեց Սյունիքը, դա փաշինյանն է»։

Ոռմտնոցու պերեդոզը զգո՞ւմ եք։

ՈՒ սրանք շատ անգամ այդ ամենն անվճար են անում՝ զուտ հայրենադավների ուշադրությունը գրավելու համար, նրանց լափին մոտ լինելու, իրենց քոսոտ ու անճաշակ արվեստի գործերը վաղը-մյուս օր քաղաքի մի անկյունում դնելու իրավունք ստանալու համար։

Նժդեհը ողջ լիներ, քեզ էլ, քո փաշինյանին էլ տնով-տեղով կշարեր ձորի բերան ու գիտես, թե ինչ կաներ։ Նժդեհը քո ու նիկոլի նմանների մասին ասում էր.

«Ծիծաղելի՛ է տկարի ներումը, ինչպես և նրա հաշտարար ոգին: Տկարին իրավունք չէ՛ տրված մեծահոգի լինելու: Նա չի՛ էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկա՛նքը միայն: Ներե՞ լ եք ուզում - հաղթե՛ք նախ»։

Դուք ոչ հաղթել եք, ոչ էլ հարգանքի արժանացել։ Դուք շարունակել եք սողալ ու քծնել, որովհետև դա է ձեր բնությունը։

Սողալու համար ծնվածը թռչել չի կարող, դա էլ հո աքսիոմա է։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ